National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.12.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվել է ստեղծել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
1 / 6

2021 թ. ապրիլի 14-ին ընդունված ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքով, որպես նոր մասնագիտացված դատարան, ձեւավորվել է Հակակոռուպցիոն դատարանը: Հակակոռուպցիոն գործերով արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով 2022 թ. փետրվարի 9-ին ընդունվել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով ստեղծվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը: Ներկայացված իրավակարգավորումների համատեքստում ստեղծվել է իրավիճակ, երբ գործում են հակակոռուպցիոն գործեր քննող մասնագիտացված դատարաններ Առաջին ատյանում եւ Վճռաբեկ դատարանում: Սակայն Վերաքննիչ քրեական դատարանում չկա առանձին դատարան, որը կքննի այդ հարցերը: Այս մասին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը` ներկայացնելով ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Կառավարության հեղինակած նախագծի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական եւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից:

Նախագծի ընդունման արդյունքում ստեղծվելու է Վերաքննիչ  հակակոռուպցիոն դատարանը: Դատարանը կազմված է լինելու 12 դատավորներից, որոնցից 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, 6-ը` հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ:

Ըստ Արմենուհի Հարությունյանի` փոփոխություններով նոր դատավորների թիվ ավելացնելու անհրաժեշտություն չի առաջանալու:

Նախագծով կկարգավորվեն նաեւ Վերաքննիչ դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վերաբերյալ կարգավորումները:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ստացել են բազմաթիվ առաջարկներ պատգամավոր Արփինե Դավոյանից, որոնք համատեղ կարգով քննարկվել եւ ընդունվել են:

Ծավալուն աշխատանքի արդյունքում նախատեսվել են փոփոխություններ, որոնք ուղղված են դատավորների` ողջամիտ ժամկետների դատական վարույթների պահպանմանն ուղղված հարցերին:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ ԲԴԽ-ն նախաձեռնել է մի շարք քննարկումներ` դատաիրավական բարեփոխումների իրականացման հարցերի վերաբերյալ: Օրենսդրական նախաձեռնությունը մանրամասն քննարկվել է դատական իշխանության ներկայացուցիչների հետ: Նա կարեւորել է առաջարկների ընդունումը` դատական իշխանության բեռնաթափման եւ առավել արդյունավետ արդարադատություն իրականացնելու համար:

Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը, հակիրճ ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես, կարեւորել է դատարանների նախագահներին վերապահված նոր լիազորությունները, ըստ որոնց` հնարավորություն կստեղծվի ԲԴԽ սահմանված կարգով մշտադիտարկում իրականացնել  դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ:

Եզրափակիչ ելույթում Արմենուհի Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ծավալուն աշխատանքի համար` դատական համակարգի ծանրաբեռնվածությունն էականորեն թեթեւացնելու ուղղությամբ ներկայացված առաջարկությունների համար:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
 


20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am